Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ալբանիան 10-ամյա արգելք է սահմանել ծառահատումների համար

Ալբանիան 10-ամյա արգելք է սահմանել ծառահատումների համար
06.02.2016 | 18:14

Ալբանիան 10-ամյա արգելք է սահմանել արդյունաբերական նպատակներով ծառերի հատման համար՝ հայտարարել է երկրի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունը։ Արգելքը հավանության է արժանացրել ալբանական խորհրդարանը՝ որոշման օգտին քվեարկել է 140 պատգամավորներից 101-ը։ Օրինախախտներին մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 36 000 եվրո տուգանք է սպառնում։ Արգելքն անհրաժեշտ է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկում էկոլոգիական աղետից խուսափելու համար։ Ծառահատումները կթույլատրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ տունը տաքացնելու համար։ Վերջին 25 տարում Ալբանիայի անտառային տարածքը կրկնակի կրճատվել է. տարեկան երկրում կտրվում է միջինը 2,5 մլն ծառ։

Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ